top of page

Հայաստան․
վավերագրության գանձարան

Հուլիս 9. Հայկական աշխատարանի ավարտական փիչը, ներկայացվելու են 7 նախագծեր

Հուլիսի 17-19. միջազգային աշխատարան և փիչ՝ հայ, պարսիկ և վրացի մասնակիցներով

Հուլիս 19. ԱրմԴոկ վավերագրողների հայկական ասոցիացիայի պաշտոնական մեկնարկ

Հուլիս 22. Առցանց փիչ միջազգային նույն մասնակիցների համար առավել մեծ ցանցի առաջ

Հատուկ այլ միջոցառումներ Common Ground Books & Spirits-ում 

    

     Հուլիս 18 ժամը 18:30 - Հանդիպում և զրույց Թամարա Ստեփանյանի հետ

     Հուլիսի 20 ժամը 13:00 - Ավրորայի լուսաբացը ֆիլմի ցուցադրություն

Samuel.avif

Սամուել Օբին

Սամյուել Օբինը ծնվել է 1967թ.: Հեղինակ է վավերագրական և կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի: Ակնառու գործերից են «Խոնգ Մեի մութ սենյակը» (2001թ.), «Էպիկականը» (2004թ.), «Կրկին սիրո պատմություններ» (2014թ.), «Արա Գյուլեր, մի ժամանակ Ստամբուլում» (2017թ.): Նա անցկացնում է վավերագրական ֆիլմի դասընթացներ Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում և Թուրքիայում՝ Դոկմոնդի և Լյումիեռ դը մոնդի շրջանակներում: Սամյուել Օբինը նաև հեղինակային վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է Ռիժոմ կազմակերպությունում (www.rhizome-production.fr): Հիմնել է Էկրան Լիբրը ասոցիացիան, որի գեղարվեստական տնօրենն է հանդիսանում և որը կազմակերպում է կինոգործիչների համար նախատեսված դասեր և վավերագրական ֆիլմի դասընթացներ 2005թ.-ից (www.ecranlibre.fr): Իր առաջին վեպը՝ «Ալմա-Աթայի կարմիր խնձորենին», լույս է տեսել 2017թ. գարնանը, տպագրվել Թըրքվոյսի կողմից: Իսկ 2020 թվականին լույս է տեսել «Ստամբուլ երբեք» գիրքը։

Ֆրանսիացի դասընթացավարը

Հայ դասընթացավարները

IMG_2900_edited.jpg
IMG_7330fx.JPG

Սիլվա
Խնկանոսյան

Նաիրի
Հախվերդի

Մեր գործընկերները

«Հայաստան. Վավերագրության գանձարան» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Ֆրանսիական Ինստիտուտի և «Հայաստանի Կանանց ֆոնդ»-ի կողմից, իրականացվում է «ԱՓ» ՀԿ-ի կողմից «ՊլատֆորմԴոկ» ծրագրի շրջանակներում՝ համագործակցությամբ Ֆրանսիայից «ԴոկՄոնդ» և «Էկրան Լիբր»- կազմակերպությունների հետ, ինչպես նաև GAIFFpro-ի, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միության, Հայաստանի Պրոդյուսերների և Ռեժիսորների Գիլդիայի, «ԱրմԴոկ Վավերագրողների հայկական ասոցիացիայի» և «22 Ֆոտոպատ»-ի հետ Հայաստանից։

logo IF.jpg
logo 22.jpg
logo pro.png
up.jpg
docmonde-noir-1024x1024.png
լօգօ.png
05-EcranLibre.gif
logo kinomiutyun.jpg
logo Guild.jpg
baltic.jpg
logo WF_edited.jpg
DOK_Leipzig_Logo_2020_red_rgb.png
cineDoc.jpg
DOCA_logo.png
Common-Ground-Books-Spirits.png

Մասնակցություն օնլայն փիչինգներին

  • ներկայացուցչություն Baltic Sea Doc հարթակից

  • ներկայացուցչություն Cineadoc Tbilisi փառատոնից և ինդուստրիալ հարթակից

  • ներկայացուցչություն Doc Leipzig ինդուստրիալ հարթակից և մեկ մրցանակ 

  • պրոդյուսերներ Ֆրանսիայից, Իռլանդիայից, Գերմանիայից և այլ տեղերից

  • ավելին շուտով

Վավերագրական ֆիլմ-նախագծեր տարածաշրջանից․ 2 նախագիծ Վրաստանից, 2 նախագիծ Իրանից և 3 նախագիծ Հայաստանից

Լոկալ և միջազգային մրցանակներ փիչինգների համար

  • ֆինանսական փոքրիկ մրցանակ մեկ հայկական նախագծի

  • Doc Leipzig-ի ակրեդիտացիա մեկ նախագծի

  • խորհրդատվություններ լուրջ մասնագետների հետ

  • տեխնիկայի աջակցություն հայկական նախագծի 22 ֆոտոպատ արթ ստուդիայի կողմից

Ժյուրիի անդամներ, հուլիսի 19-ի փիչինգի ժամանակ Երևանում

  • Թամարա Ստեփանյան - Հայաստամ / Ֆրանսիա

  • Սալոմե Ջաշի - Վրաստան

  • մյուսների անունները կհայտարարվեն առաջիկայում

ԵվրասիաԴոկ շրջանավարտների հայկական աշխատարան

Վավերագրական ֆիլմ-նախագծերի զարգացման աշխատարան

Երևան, Հայաստան, մայիսի 3 - հուլիսի 9,  2025թ․

IMG_9668.JPG

Դասընթացի մասին

Աշխատարանի առաջնային նպատակներից է զարգացնել Հայաստանում վավերագրական ֆիլմարտադրության ոլորտը և նպաստել եվրոպական երկրների հետ համատեղ արտադրություններին։ Նախապատվությունը տրվելու է սկսնակ հեղինակներին կամ այն հեղինակներին, ովքեր միջազգային համարտադրության փորձ չունեն։ 

Դասընթացների ժամանակ ինտենսիվ աշխատելու ենք Ձեր ֆիլմի նախագծի սցենարական կառուցվածքի, մտահղացման, ինչպես նաև նախագծի փաթեթը կազմելու և այն լավագույնս ներկայացնելու վրա։ Պետք է պատրաստ լինել ժամանակ տրամադրել, գրել ու մտածել նախագծի մասին, ինչպես նաև նկարահանումներ կատարել։ Դասընթացի օրերը բաշխվելու են մայիսից հուլիս՝ շաբաթ-կիրակի օրերին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է 12 օր դասերի և հանդիպումների համար։

Աշխատարանի համար ընտրվելու են միայն լիամետրաժ ստեղծագործական վավերագրական նախագծեր (creative documentary)

Ստեղծագործական վավերագրությունները այն փաստավավերագրական ֆիլմերն են, որտեղ բացի իրականությունից կա նաև հեղինակի հստակ մոտեցումը և ասելիքը, տեսանկյունը։ Նման վավերագրական ֆիլմերն ունեն ավելի հեղինակային մոտեցումներ՝ սցենարական կառուցվածքից սկսած վիզուալ/հնչունային մոտեցումներով ամփոփված։

Աշխատարանը նախատեսվում է անցկացնել առկա ձևաչափով Երևանումհայերեն լեզվով (անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։ 

Դիմել կարող են առնվազն 18 տարին լրացած անձինք, ովքեր կարող են դասընթացի ընթացքում ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը (ոչ առցանց)։ Մարզերից հետաքրքրված մասնակիցները պետք է ինքնուրույն հոգան իրենց կեցության ծախսերը։ 

Նախատեսվում է հանդիպումներն անցկացնել մայիս ամսից հուլիս շաբաթ-կիրակի օրերին 12 oր ինտենսիվ աշխատանքով՝ ողջ օրվա կտրվածքով։ Աշխատանքները լինելու են թե՛ խմբային, թե՛ անհատական։ Դասընթացները ժամանակատար են լինելու, հագեցած գործնական առաջադրանքներով և ֆիլմերի դիտում-քննարկումներով։ Բացակայությունները դիտարկվելու են շատ խստիվ․ մենք ակնկալում ենք մասնակիցների ներկայությունը բոլոր հանդիպումներին։ 

Կիսատ կամ թերի հայտերը չեն դիտարկվելու։ Ընտրող հանձնաժողովը չի պարտավորվում պատճառաբանել ընտրությունը։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակագրությամբ։ 

Աշխատարանին դիմելու հնարավորությունը
ավարտվել է 2025թ․ ապրիլի 12-ին

Դասընթացի համար ընտրվելու է 10, առավելագույնը՝ 12 նախագիծ, հետևաբար նաև մասնակից(ներ)։ Ընտրությունը կհայտարարվի ոչ ուշ քան ապրիլի 20-ին։ Ընդունելության մասին տեղեկացնող նամակի հետ կլինի նաև հիմնական դասընթացների ժամանակացույցը, որը կօգնի մասնակիցներին ճիշտ պլանավորել իրենց ժամանակը և այլ զբաղվածությունը։

Դասընթացի ավարտին նախատեսվում է փիչ (նախագծերի ներկայացման միջոցառում) կազմակերպել, որտեղ նախատեսվում են նաև մրցանակներ՝ թե՛ դրամական, թե՛ խրախուսական։ 

Դասընթացին դիմելն անվճար է, բայց ընտրված մասնակիցները պետք է վճարեն դասընթացի համար միանվագ 30․000 ՀՀ դրամ, կամ ամեն ամիս 12․000 դրամ (ընդհանուր՝ 36.000  դրամ)։ Առավելագույնը երեք հոգի կարող է ստանալ վարձավճարի զեղչ կամ լիարժեք չեղարկում, որի համար անհրաժեշտ է դիմել առանձին նամակով։ Վարձավճարներն ուղղվելու են միայն մրցույթին և մրցանակային ֆոնդին։
 

Դասընթացը հնարավոր է դարձել մի շարք կազմակերպությունների և անհատների աջակցության շնորհիվ․ առաջին հերթին տարիներ ի վեր ԵվրասիաԴոկի ամենամեծ ու ամենահավատարիմ աջակիցը Հայաստանում Ֆրանսիական դեսպանատունն է՝ այս պահին ի դեմս Ֆրանսիական Ինստիտուտի, մեր մյուս մեծ աջակիցը Ֆրանսիայից ԴոկՄոնդ կազմակերպությունն է։ Հայաստանում դասընթացնն իրականացնող կազմակերպությունն է ԱՓ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, համագործակցելով ԱրմԴոկ - Վավերագրողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի, Հայաստանում կանանց հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության,  և ուրիշների հետ։

Դիմելու համար խնդրում ենք անցնել հղումով։

Ծանոթացեք դասընթացավարների հետ

Բոլոր դասընթացավարները EurasiaDoc ծրագրի շրջանավարտներ են, ովքեր այս տարի նաև հատուկ վերապատրաստում են անցել ծրագրի առաջատար փորձագետներ Վլադիմիր Լեոնի և Սամուել Օբենի ղեկավարությամբ: Դասընթացավարների վերապատրաստման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում կանանց հիմնադրամին և Ֆրանսիական Ինստիտուտին:  
bottom of page